Քիմիկոսը զգուշացրել է աշնանային վտանգավոր ալերգիաների մասին

Քիմիկոսը զգուշացրել է աշնանային վտանգավոր ալերգիաների մասին

Աշնանը ալերգիան կարող է ավելի սուր լինել, քան գարնանը։ Այս մասին ասել է Քիմիական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Պանովը։

Նրա խոսքով՝ դա կարելի է բացատրել եղանակային գործոններով և ալերգենների տեսակների բնութագրերով։

Օրինակ՝ գարնանը հիմնական ալերգենը ծաղկափոշին է, իսկ աշնանը բորբոսի սպորները նույնպես վտանգավոր են դառնում։ Տոքսինները կարող են ներթափանցել շնչառական ուղիներ և առաջացնել հևոց, հազ ու գլխացավեր:

Բացի այդ, մասնագետի խոսքով, աշնանը ջերմաստիճանի նվազումը հանգեցնում է օդային զանգվածների խառնման նվազմանը, և դա թույլ չի տալիս աղտոտիչների բարձրանալ մթնոլորտի վերին շերտեր։

«Աշնանը ավելանում են շնչառական հիվանդությունների թիվը, որոնք թուլացնում են իմունիտետը և օրգանիզմն ավելի ընկալունակ դարձնում ալերգենների ազդեցությանը»,- քիմիկոսին է մեջբերել Lenta.ru-ն։