Մասնագետը նշել է նախաճաշի մթերքներ, որոնք խանգարում են նիհարելուն

Մասնագետը նշել է նախաճաշի մթերքներ, որոնք խանգարում են նիհարելուն

Սննդաբան Մայքլ Մոսլին նշել է նախաճաշի երեք մթերք, որոնք խանգարում են նիհարելուն։

Daily Mirror-ի հետ զրույցում Մոսլին ասել է, որ նրանք, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ, պետք է ամբողջությամբ հրաժարվեն շաքար պարունակվող հացահատիկներից, հատկապես ակնթարթային սննդից, թխած մթերքներից ու գազավորված ըմպելիքներից: «Այս բոլոր մթերքներն առաջացնում են շաքարի աճ, բայց շատ շուտով մեծ քաղց կզգաք»,- ասել է մասնագետը։

Դիետոլոգը հորդորել է քաղցրավենիքն ու հացաբուլկեղենը փոխարինել ձվով, վարսակի ալյուրով ու ձավարեղենով։

Նա նաև խորհուրդ է տվել դրան ավելացնել մրգեր, հունական յոգուրտ, ընկույզ ու հատապտուղներ։

Ըստ մասնագետի՝ նիհարելու համար օգտակար է նաև նվազեցնել մակարոնեղենի, կարտոֆիլի և սպիտակ բրնձի օգտագործումը: Որպես այդ մթերքների այլընտրանք նա նշել է բլղուրը, գարին, վայրի բրինձն ու հնդկաձավարը:

Մոսլին ընդգծել է, որ պետք չէ ընդմիշտ հրաժարվել աղանդերից ու մակարոնեղենից․ փոքր չափաբաժինները կարելի է վերադարձնել սննդակարգ, երբ հավասարակշռված սնուցումը դառնում է սովորություն։