Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 2 ամիս

Հակակոռոպցիոն դատարանն երեկ՝  օգոստոսի  14-ին,  քննում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի  կալանքը երկարաձգելու միջնորդությունը: Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ  նա կմնա կալանքի տակ ևս 2 ամսով։

Հիշեցնենք, որ Աշոտյանին իրավապահները ձերբակալել են հունիսի 15-ին: 

Նա մեղադրվում է վատնման, կազմակերպման եւ խափանման միջոցի պայմանները խախտելու մեջ: