Ո՞րն է արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելու պատճառը․ մասնագետը խնդիրներից է խոսել

Ո՞րն է արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելու պատճառը․ մասնագետը խնդիրներից է խոսել

Արթնանալուց հետո ձեռքերի և ոտքերի թմրելը տեղի են ունենում քնելու անհարմար դիրքի հետևանքով։ Հայտնել է բժիշկ, թերապևտ Անաստասիա Տիմոշենկոն։

Ըստ նրա՝ դա կարող է պայմանավորված լինել նաև մի շարք հիվանդություններով, օրինակ՝ վերին վերջույթի անոթների աթերոսկլերոզով։

Մյուս պատճառը, մասնագետի խոսքով՝ կարպալ թունելի համախտանիշն է, որի դեպքում միջնակ նյարդը սեղմվում է դաստակի մոտ: «Սա կոչվում է դաստակային թունելի համախտանիշ կամ կարպալ թունելի սինդրոմ։ Նյարդերի հաղորդիչ ֆունկցիայի գործառութային հետազոտությունը թույլ է տալիս հաստատել այս վիճակը»,- ​ բացատրել է Տիմոշենկոն։

Թերապևտը նշել է, որ վերջույթների թմրությունից ամենօրյա անհանգստությունը պահանջում է նյարդաբանի միջամտությու, իսկ որոշ դեպքերում առավոտյան ոտքերի շարժունակության կորուստը կամ նվազումը վկայում են դիաբետիկ պոլինևրոպաթիայի մասին:

«Դա ավելի հաճախ դրսևորվում է ոտքերում, քան ձեռքերում, խրոնիկական թունավորման ֆոնի վրա ալկոհոլային նյարդաբանությունը ոտքերում նույնպես հաճախ մտահոգիչ դրսևորում է: Բացի նյարդաբանական հիվանդություններից, բավականին հաճախ թմրածության պատճառ կարող են լինել անոթային խանգարումները, վերացնող աթերոսկլերոզը կամ երակների վարիկոզը»,- շեշտել է Անաստասիա Տիմոշչենկոն։

Բժիշկը պարզաբանել է, որ ոտքերիա այս խնդիրները կարող են առաջանալ վիտամին B12-ի պակասի հետևանքով։