Ֆուտբոլիստը դատապարտվել է «Էսպանյոլի» թալիսմանի համազգեստով կնոջ կրծքերին դիպչելու համար

Իսպանացի ֆուտբոլիստ Ուգո Մալյոյին Բարսելոնայի դատարանը դատապարտել է սեռական բռնության համար
Մալյոն դիպչել էր «Էսպանյոլի» թալիսմանի համազգեստով կնոջ կրծքերին։ Ֆուտբոլիստը, որն այժեմ խաղում է Հունաստանի «Արիս դե Սալոնիկայի» կազմում, պետք է տուժողին վճարի 1000 եվրո (1 100 դոլար) գումարած տոկոսները, ինչպես նաև օրական 10 եվրո 20 ամիս շարունակ:
Պաշտպանն այս արարքը կատարել էր 2019 թվականի ապրիլի 24-ին «Էսպանյոլի» հետ հանդիպումից առաջ։