Արկտիկական խորհրդի երկրները կվերսկսեն սահմանափակ ներքին համագործակցությունը՝ առանց Ռուսաստանի

Արկտիկական խորհրդի երկրները կվերսկսեն սահմանափակ ներքին համագործակցությունը՝ առանց Ռուսաստանի

Արկտիկական խորհրդի երկրները՝ Կանադան, Դանիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեդիան եւ ԱՄՆ-ն, կվերսկսեն սահմանափակ ներքին համագործակցությունը՝ առանց Ռուսաստանի, փոխանցում է Reuters-ը։

Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո երկրները դադարեցրել էին Խորհրդի բոլոր նիստերը:

«Մենք մտադիր ենք սահմանափակ կերպով վերսկսել մեր աշխատանքն Արկտիկական խորհրդում՝ այն նախագծերում, որոնք Ռուսաստանի Դաշնության մասնակցությունը չեն ենթադրում»,- ասվում է Իսլանդիայի ԱԳՆ-ի տարածած համատեղ հայտարարության մեջ:

Արկտիկական խորհուրդը միավորում է Արկտիկայի տարածքներ ունեցող երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, տարածաշրջանի բնակչությանը վերաբերող հարցերի շուրջ համագործակցության համար: Այն անվտանգության հարցերով չի զբաղվում։