Հայը պետք է վերադառնա Արցախ, այն համայն հայության հայրենիքն էր․ Դավիթ Գալստյան

Այսօր հիմնվում է հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է արցախցիներին Հայաստանում պահելու և արցախցիներին պետք է կարողանանք թե՛ սոցիալական, թե՛ աշխատանքի հարցում, թե՛ կեցության հարցում ինչ-որ չափով նրանց բեռը փորձենք թեթևացնել։ Այս մասին ասաց

«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ հիմնադրման առթիվ  Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Հստակ աշխատանքներ պետք է տարվի, ոչ միայն խոսքերով, այլ նաև գործնականում, որ մենք մի օր վերադառնալու ենք մեր հայրենիք։ Արցախը արցախցիներինը չէր, դա համայն հայության հայրենիքն էր։ Հայը պետք է վերադառնա Արցախ, որ կարողանանք պահպանել մեր Արցախ աշխարհը պահել հայկական»,- ասաց Գալստյանը։

Մանրամասները տեսանյութում