«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի տեղակալը կմնա կալանքի տակ

«Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի տեղակալը կմնա կալանքի տակ

ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալը կշարունակի մնալ տնային կալանքի տակ: Այս մասին տեղեկացնում են դատական դեպարտամենտից:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Կարեն Ամիրյանի, մերժել է ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գիտական գծով տեղակալ Լուսինե Եղիազարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված բողոք:

Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: