Ընդդիմության թեկնածուի տեղը լինեի՝ արագ կհեռանայի այս սրահից․ ՔՊ-ն ՄԻՊ է ընտրում
Բացառապես իշխանական պատգամավորների մասնակցությամբ այս պահին ԱԺ մարդու իրավունքնեի պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ընտրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու։ Ընդդիմությունը չի մասնակցում իր իսկ առաջադրած թեկնածուի՝ Էդգար Ղազարյանի ընտրությանը։
Էդգար Ղազարյանը նշեց, որ ՔՊ-ի առաջադրած թեկնածուն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
«Խնդրում եմ, որ 20 րոպե ընդմիջում հայտարարվի, որպեսզի ՔՊ-ի առաջադրած թեկնածուն ինքնաբացարկի հնարավորություն ունենա»,-ասաց Ղազարյանը, որը ելույթ էր ունենում՝ խախտելով նիստի ընթացակարգը։
«ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դիմելով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին՝ դիտողություն արեց․
«Չե՞ք կարողանում ապահովել նիստի բնականոն ընթացքը»։
Ի պատասխան Հովհաննիսյանի՝ Թովմասյանն արձագանքեց․ «Դուք ինձ մի թելադրեք»։
Նիստը մի պահ վերածվեց խառնաշփոթի, ապա դիմելով Ղազարյանին՝ Թովմասյանն ասաց․
«Չեք կարող նման հայտարարություն անել, որովհետեւ թեկնածուն նման իրավասություն չունի»։
Արշալույսները խաղաղվելուց հետո Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունն ու աշխատանքային ուղին, որից հետո Արթուր Հովհաննիսյանը արձանագրեց, որ ընդդիմության միասնական թեկնածուի ընտրությանը չի մասնակցում ընդդիմությունը։
«Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա։ Հետաքրքիր է, դուք ո՞նց եք պատրաստվում ընտրվել այս պաշտոնում առհասարակ։ Ո՞ւր է ընդդիմությունը, ովքեր առաջադրել են Ղազարյանին, որպես ՄԻՊ թեկնածու։ Ես Էդգար Ղազարյանի փոխարեն արագ կհեռանայի այս սրահից»,-ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։