Փաշինյանը Մյունխենում Փերթլի հետ քննարկել է՝ ինչպես բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը

Փաշինյանը Մյունխենում  Փերթլի հետ քննարկել է՝ ինչպես բարելավել Հայաստանի ներդրումային միջավայրը

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Մյունխենում Նիկոլ Փաշինյանի ևս մեկ հանդիպման վերաբերյալ․

«Մյունխենում  Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահ Մարկուս Փերթլի հետ։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների, տնտեսական աճի ապահովման և մակրոտնտեսական կայունության խթանման վերաբերյալ»։