Արքայազն Ուիլյամն ու ՈՒԵՖԱ-ի նախագահն Անգլիայի կանանց հավաքականին են հանձնել Եվրոպայի չեմպիոնի գավաթը

Արքայազն Ուիլյամն ու ՈՒԵՖԱ-ի նախագահն Անգլիայի կանանց հավաքականին են հանձնել Եվրոպայի չեմպիոնի գավաթը՝ Եվրո-2022-ում հաղթանակի համար։ Անգլուհիները 2-1 հաշվով հաղթել են Գերմանիային՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Եվրոպայի չեմպիոնությունը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացել են դաշտի տերերը, Էլլա Թունն է դարձել գոլի հեղինակ։ 79-րդ րոպեին Լինա Մագուլը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։ Լրացուցիչ ժամանակում հաղթական գնդակը հեղինակել է Կլոի Կելին։