Սուրենը ինքնապաշտպանվել է․ Տավրոս Սափեյանը՝ Արագածավանի միջադեպի մասին

Իմ տեղեկություններով՝ Սուրեն Թորոսյանը միայն ինքնապաշտպանվել է։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը՝ խոսելով ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի և Արագածավանի բնակչի միջև միջադեպի մասին։ 

«Շատ լրատվականներ միջադեպի մասնակից տղային մանկահասակ դարձրին, գազի բալոնը դարձավ գրանատ, ցախի փայտը տարձավ դուբինկա։ Իմ ասածն այն է, որ պատմությունը մազից գերան դարձավ և դարձավ հանրային քննարկման թեմա»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, 2023թ հունիսի 7-ին Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում բնակավայրի բնակիչ Ս․ Թ․-ն (Սուրեն Թորոսյան-խմբ․) գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Թորոսյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում