Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին: Հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Շնորհավորանքներ են հղվել նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք հարաբերությունների զարգացման համար։