Էջմիածնի Մայր տաճարը կվերաօծվի. հայտնի է երբ տեղի կունենա վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները

Էջմիածնի Մայր տաճարը կվերաoծվի այս տարվա սեպտեմբերին։ Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեկետավկան համակարգը, որոշումն ընդունվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ժամանակ:
Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաեւ Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ժողովականները նաև այցելեցին Մայր Տաճար և ծանոթացան հիմնանորոգության ընթացքին։ Ողջունելով կատարված աշխատանքները՝ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները ավարտական փուլում են։ Որոշվեց Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները կազմակերպել սույն թվականի սեպտեմբերի 28-29-ին՝ Ս. Գևորգ զորավարի եւ Վարագա Ս. Խաչի տոներին։ ԳՀԽ թելադրեց Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների համակարգող հանձնախմբին իրականացնել Տաճարի վերաօծման ու Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպչական աշխատանքները։
Հիշեցնենք` կառույցի հիմնանորոգումը սկսվել էր 2018-ին։ Աշխատանքների ժամանակ զանգակատան վեղարի ծածկասալերի տակ 17-րդ դարին վերագրվող 170 կահ–կարասի էին հայտնաբերել, իսկ գմբեթում` որմնանկարներ։