Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Վարազդատ Լալայանը՝ աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը հռչակվել է ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ընթացող վարկանիշային ԱԱ-ում երկամարտի 460 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր (212+248 կգ), հայտնում է armsport.am-ը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 450 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը (200+250): Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտի 459 կգ արդյունքով բրոնզե մեդալ է նվաճել (213+246 կգ):

Աշխարհի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճել է վրացի Լաշա Տալախաձեն՝ երկամարտի 473 կգ արդյունքով: