Հայկ Սարգսյանը կոչ արեց ընդդիմադիրներին անընդհատ չշահարկել անհետ կորած զինվորների աճյունների հարցը
Առաջին Ղարաբաղյան պատերազմից հետո նույնպես ունեցել ենք անհետ կորած զինծառայողներ, ում աճյունները մինչ օրս չի հայտնաբերվել, բայց մենք վերջին 30 տարիների ընթացքում պետական մի շարք տոներ ենք տոնել։ ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ կոչ անելով ընդդիմադիր խմբակցության անդամներին թեման անընդհատ չշահարկել։
«Անկախության տոն, Նոր տարվա միջոցառումներ ենք արել ու համոզված եմ, որ դրանց մեծ մասին ձեր խմբակցության ներկայացուցիչների մեծ մասը մասնակցել է, եթե ոչ բոլորը»,-ասաց Սարգսյանը։
Պատգամավորը նշեց, որ չպետք է տարանջատել ժամանակները, քանի որ զոհը, անհետ կորած զինծառայողի աճյունը նույն արժեքն ունեն՝ անկախ նրանից, թե որ ղեկավարի կառավարման ժամանակ է տեղի ունեցել։
«Եթե ասում եք՝ չի կարելի տոնախմբություն անել, երբ աճյուններ ունենք, որոնք չեն հայտնաբերվել, ի՞նչ է սա նշանակում: Խնդրում եմ փակ ցիկլին մի անդրադարձեք ու անընդհատ մի մեջբերեք այդ չհայտնաբերված աճյունները, գերիները, որովհետև դա բոլոր ժամանակներում, ցավոք սրտի, եղել է, ու հույս չունենք, որ մոտ ապագայում այդ բոլոր խնդիրները լուծվելու են»,-խոսքն ամփոփեց Հայկ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։