ԱՄՆ-ում 10 մարդ, այդ թվում յոթ երեխա քլորից թունավորվել է լողավազանում

Առնվազն 10 մարդ, այդ թվում յոթ երեխա, շաբաթ օրը հոսպիտալացվել է թունավորման նշաններով՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի լողավազանից քլորի արտահոսքի պատճառով. հայտնում է ABC հեռուստաալիքը։
Աղբյութի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամը 17:00-ի սահմաններում:
Քաղաքի փրկարար ծառայության պետը հայտնել է, որ թունավոր նյութի արտահոսքի վերացման աշխատանքները շարունակվում են, և քաղաքացիներին հորդորել է դեպքի վայ չմոտենալ։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld