Ինչպե՞ս է ծխելն ազդում ուղեղի չափսի վրա

Ինչպե՞ս է ծխելն ազդում ուղեղի չափսի վրա

Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելը հավանաբար նվազեցնում է ուղեղի չափսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Biological Psychiatry Global Open Science ամսագրում:

Փորձագետները վերլուծել են բրիտանական Biobank-ի ավելի քան 40 հազար մասնակիցների տվյալները, ովքեր ուղեղի վիզուալիզացիա են անցել՝ ուղեղի ծավալը որոշելու համար: Հաշվի են առնվել նաև 32094 մարդու ծխելու պատմությունը և գենետիկական ռիսկերը։

Ամենօրյա ծխելու պատմությունը խիստ կապված է ուղեղի ծավալի նվազման հետ, իսկ ավելի ուժեղ ծխելը կապված է ուղեղի ծավալի ավելի մեծ նվազման հետ: 

Ամենաուժեղ կապը նկատվել է գորշ նյութի ընդհանուր ծավալի և ամենօրյա ծխելու միջև, և եղել «չափաբաժին-ռեակցիա» կապվածություն ծխած տուփերի քանակի և ուղեղի ծավալի ավելի մեծ նվազման միջև:

Այս փոփոխություններն անշրջելի են։ Շատ տարիներ առաջ ծխելը թողած մարդկանց տվյալները վերլուծելով՝ գիտնականները պարզել են, որ նրանց ուղեղը միշտ ավելի փոքր է մնացել, քան երբևէ չծխած մարդկանց ուղեղը: