Վրաստանում սողանքն ընդհատել է երկաթուղային հաղորդակցությունը

Վրաստանում երկաթուղային հաղորդակցությունն արևելյան և արևմտյան շրջանների միջև ընդհատվել է Իմերեթի երկրամասի Խարագաուլի շրջանի Մարելիսի գյուղի մոտ տեղի ունեցած սողանքի պատճառով. այդ մասին հաղորդել է «Վրաստանի երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը:
«Մարելիսի գյուղի մերձակայքում Ռիկոտի լեռնանցքի հատվածում սողանք է իջել, ինչի հետևանքով զգալիորեն վնասվել է երկաթուղու մոտով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Վնասվել է նաև երկաթուղու հպման գիծը: Պատահարի պատճառով առավոտվանից բեռնատար և մարդատար գնացքների երթևեկությունը դադարեցված է», - ասված է հաղորդագրության մեջ: