Գուրգեն Մադոյանը պարտվեց. Բռնցքամարտի ԱԱ

Գուրգեն Մադոյանը պարտվեց. Բռնցքամարտի ԱԱ

Հայաստանի բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը պարտություն կրեց աշխարհի առաջնությունում և դուրս մնաց մեդալային պայքարից:

Այսօր կայացած 1/8 եզրափակիչ մարտում մեր մարզիկը մրցեց մոնղոլ Միշելտ Բաթումուրի հետ: Առաջին երկու ռաունդից հետո Գուրգեն Մադոյանը հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երրորդ ռաունդն անհաջող անցկացրեց և մրցակցին հնարավորություն տվեց տանել կամային հաղթանակ:

Այդպիսով, Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանից պայքարը կշարունակեն երեք բռնցքամարտիկ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Քառորդ եզրափակիչ մարտերը նրանք կանցկացնեն վաղը՝ մայիսի 10-ին