Բժիշկը մթերք է նշել, որը պաշտպանում է սրտի կաթվածից և ինսուլտից

Բժիշկը մթերք է նշել, որը պաշտպանում է սրտի կաթվածից և ինսուլտից

Սննդաբան Ալեքսեյ Կաբանովը խոսել է կիտրոնի օգտակար հատկությունների մասին, ինչպես նաև զգուշացրել է, թե որ հիվանդությունների դեպքում է նախընտրելի այն չօգտագործել, գրել է РИА Новости-ին։

«Օրական մի քանի կտոր կիտրոնը օրգանիզմը կլիցքավորի էական վիտամիններով, կօգնի իջեցնել արյան ճնշումը և կմասնակցի բազմաթիվ հորմոնների սինթեզին։ Կիտրոնի կանոնավոր օգտագործումն օգնում է նվազեցնել ինսուլտի և սրտի կաթվածի վտանգն ու բարելավել դեմքի գույնը: Բացի այդ, այն կպաշտպանի քաղցկեղի, շաքարախտի և գիրության զարգացումից, կբարելավի օրգանիզմում երկաթի կլանումը»,- ասել է Կաբանովը։

Մասնագետի խոսքով՝ կիտրոնը չափազանց օգտակար ցիտրուսային միրգ է և ռեկորդակիր է օգտակար սննդանյութերի պարունակությամբ։

Սակայն հատկապես ցիտրուսային մրգերն ու կիտրոնները կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Հատկապես զգույշ պետք է լինեն ստամոքս-աղիքային տրակտի քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Եթե ​​կիտրոնն ավելորդ օգտագործվի, կարող է խոցերի, կոլիտի և գաստրոէնտերիտի նոպաներ առաջացնել: Ուժեղ թթվայնության պատճառով դրանք կարող են վտանգավոր լինել ատամի էմալի համար։

Կաբանովը հավելել է, որ ցիտրուսային մրգեր ու կիտրոններ օգտագործելիս կարևոր է չափավորությունը, քանի որ վիտամինների ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել, ինչպես նաև դրանց պակասը։