Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը դիմել է Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին

Իրավապաշտպան, Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին, արտգործնախարար Արարատ Միրզոյանին ուշադիր ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ 

Գենսերը նշել է, որ Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ավարտի անհրաժեշտությունն, այլև հայ գերիների ազատ արձակումը։ 

«Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ», - X-ում գրել է Գենսերը՝ կից հրապարակելով Ուոլցի երեկվա հայտարարությունը։