Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են

Նախագահական ընտրություններից մեկուկես ամիս անց Ֆրանսիայում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրություններ են:
Ֆրանսիացներն ընտրելու են 577 խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա հունիսի 19-ին։
Երկրի տարբեր շրջաններում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են մայիսի 20-ին ձևավորված նոր կառավարության 28 նախարարներից 15-ը, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են կանխատեսում։