Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ ամուր դաշինքի նախադրյալների մասին

Իրավիճակն աշխարհում այնպիսին է, որ Իրանը և Ռուսաստանի Դաշնությունն ունեն բոլոր նախադրյալները ամուր դաշինք ստեղծելու համար. հայտարարել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին՝ Թեհրանում իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ աշխարհում իրադարձություններն այնպես են զարգացել, որ Իրանն ու Ռուսաստանը ունեն բոլոր նախադրյալները ամուր դաշինք ստեղծելու համար։
«Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կհանգեցնի խաղաղության և կայունության միջազգային ասպարեզում», - ասել է Աշտիանին։
Նրա կարծիքով, վերջին տասնամյակում Ռուսաստանի Դաշնության և Իրանի հարաբերությունները պաշտպանության և անվտանգության ոլորտում «աննախադեպ զարգացում են ապրել»։
«Ձեր այցը և փոխըմբռնման հուշագրի ստորագրումը նշանավորում են մեր երկկողմ հարաբերություններում բոլորովին նոր շրջանի սկիզբը», - ասել է Աշտիանին։
«Հիմա մենք աշխարհակարգում զգալի փոփոխություններ ենք տեսնում, շատ երկրներ վերջապես սկսել են մտածել բազմաբևեռ աշխարհ ստեղծելու մասին, այդ երկրները սկսել են ինքնուրույն մտածել, և ի ուրախություն ինձ, ուզում եմ նշել, որ դրանց թվում են եվրոպական երկրները»,- հավելեց նախարարը:
ՇՀԿ-ի և BRICS-ի շրջանակներում հանդիպումները ցույց են տալիս, որ «շատ երկրներ վերակողմնորոշվում են դեպի բազմաբևեռություն», - ասաց Աշտիանին և նշեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռուսաստանն ու Իրանը զգալիորեն ընդլայնել են իրենց համագործակցության շրջանակը: