Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)

Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)

Հուլիսի 15-ին Բրյուսելում կկայանա Նիկոլ Փաշինյան- Իլհամ Ալիև հանդիպումը: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորորդ հանդիպումը։

«Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել ՀՀ պետական սահմանի սահմանազատաման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների չորորդ հանդիպումը»,-ասաց նա։

Փաշինյանը հայտնեց, որ հույս ունի, որ հանդիպման ընթացքում առաջընթաց կարձանագրվի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում: