Խաղաղապահների մահից հետո հետաքննություն է ընթանում․ Պեսկով

Խաղաղապահների մահից հետո հետաքննություն է ընթանում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահից հետո հետաքննություն է ընթանում, թեև տեղի ունեցածի մանրամասները դեռևս հայտնի չեն։ 

«Կատարվում է հետաքննություն, դա քննարկվել է պետության ղեկավարի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցի ժամանակ։ Ալիևը ներողություն է խնդրել, մենք տեղեկություններ ենք տեսել, որ այնտեղից որոշ մարդիկ հեռացվել են, կան ձերբակալվածներ»,- ասել է Պեսկովը։

«Մենք դեռ չգիտենք ժբոլոր մանրամասները, բայց  հետաքննություն է ընթանում»,- հավելել է Կրեմլի խոսնակը: