Գերմանիայի կրթության նախարարությունը սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Գերմանիայի կրթության նախարարությունը սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը

Գերմանիայի կրթության եւ գիտական հետազոտությունների նախարարությունը սառեցնում է Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել Է գերատեսչության ղեկավար Բետինա Շտարկ-Վատցինգերը։

«Իմ նախարարությունը, ցավոք, ընդգծում եմ, ցավոք, ստիպված է այժմ կասեցնել Ռուսաստանի հետ գիտության եւ հետազոտությունների ոլորտում բազմամյա համագործակցությունը։ Մենք սառեցնում ենք ցանկացած ընթացիկ եւ պլանավորված միջոցառումներ եւ դրանք վերանայում ենք կրիտիկական տեսանկյունից», - հայտարարել է նա։