ՀՀ-ն այլևս հայ ժողովրդին չի ներկայացնում․ Արմեն Աշոտյան
Իմ համերաշխանությունն եմ բերում Արցախի մեր հայրենակիցներին իրենց տոկոնության, պայքարի, կռվի համար, որտեղ, ցավոք սրտի, ՀՀ-ն իրենց մենակ է թողել, բայց հայ ժողովուրդը վստահաբար արցախահայությանը մենակ չի թողնի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ ստիպված տարանջատում ենք ՀՀ-ն հայ ժողովրդից»,-ասաց Աշոտյանը, հավելելով, որ նախկինում ասում էին, որ իշխանությունը ժողովրդինն է և ներկայացնում է ժողովրդի շահերը, մոտեցումները, առաջնահերթությունները։ Բայց վերջին տարիներին ՀՀ այսօրվա կառավարիչները ծառայում են օտարներին։
«ՀՀ-ն այլևս հայ ժողովրդին չի ներկայացնում՝ արդեն 2.5 տարի է։ Հույս ունեմ, 2023 թվականին ՀՀ-ն կսկսի ներկայացնել հայ ժողովրդին»,-ասաց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։