Ո՞րն է ավելի առողջարար՝ սեխը, թե ձմերուկը․ Սննդաբանը հորդորել է չվիճել

 Ո՞րն է ավելի առողջարար՝ սեխը, թե ձմերուկը․ Սննդաբանը հորդորել է չվիճել

Շոգին մարդիկ երկու ճամբարի են բաժանվում՝ սեխի համար և ձմերուկի համար։ Բայց ո՞ր մթերքն է ավելի առողջարար: Սննդաբան Ելենա Սոլոմատինան ասել է, որ երկու պտուղներն էլ պարունակում են սննդանյութեր, և դրանցից յուրաքանչյուրն յուրովի օգտակար է։

Ձմերուկը պարունակում է հզոր հակաօքսիդանտ՝ լիկոպեն, որը պաշտպանում է օրգանիզմը վաղաժամ ծերացումից և կանխում քաղցկեղի զարգացումը։ Իսկ սեխն ունի չորս անգամ ավելի շատ վիտամին C և հակաօքսիդանտ բետա-կարոտին, գրում է Radio Sputnik-ը։

«Ձմերուկը պարունակում է ցիտրուլին, ամինաթթու, որը երբեմն վաճառվում է որպես սննդային հավելում և օգտագործվում մարզիկների կողմից: Այն բարձրացնում է տոկունությունը, բարելավում է արյան հոսքը և թույլ չի տալիս մկանները քայքայվել, այդ իսկ պատճառով ձմերուկը տոնիկ է: Սեխը պարունակում է նյութեր, որոնք նպաստում են սերոտոնինի՝ հաճույքի հորմոնի արտադրությանը։ Սա նեյրոհաղորդիչ է, որը նաև տոնիկ էֆեկտ է հաղորդում և պաշտպանում»,- պարզաբանել է մասնագետը։

Դիետոլոգը զգուշացրել է, որ ձմերուկը միզամուղ ազդեցություն ունի ջրի մեծ քանակության պատճառով, սակայն սեխը լուծողական ազդեցություն ունի փափուկ մանրաթելի առկայության պատճառով։