Շակիրան հանդիպում է իրենից 21 տարով փոքր տղայի հետ

Շակիրան հանդիպում է իրենից 21 տարով փոքր տղայի հետ

Կոլումբիացի երգչուհի Շակիրան կարծես թե միայնակ չէ։ Ըստ արտասահմանյան աղբյուրների՝ երգչուհու նոր ընտրյալն է 24-ամյա Գորկա Էզկուրդիան՝ նրա սերֆինգի մարզիչը։ Սա առաջին անգամը չէ, որ նրանց միասին են նկատում: Բացի այդ, տղային Շակիրայի և նրա երկու երեխաների հետ վերջերս տեսել են Իսպանիայի Կանտաբրիա նահանգում:

Հիշեցնենք, որ նա ամռանը բաժանվեց իսպանացի 35-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեից։ Զույգը միասին էր 2010 թվականից։ 2013 թվականին երգչուհին մարզիկին որդի էր պարգեւել՝ Միլանին, իսկ երկու տարի անց՝ Սաշային։

Հայտնիների բաժանման պատճառը Պիկեի դավաճանությունն է եղել։