Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Քարի լիճ (լուսանկարներ)

Հայաստանի տեսարժան վայրերը. ո՞ւր գնալ այս ամառ․ Քարի լիճ (լուսանկարներ)

MediaHub.am-ն իր հետևորդների ուշադրությանն է ներկայացնում Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերը, որտեղ կարելի է այցելել 2022 թ-ի ամռանը: Շարքի եռեսունվեցերորդ տեսարժան վայրը Քարի լիճն է։

Ըստ ավանդազրույցի, երբ Արարատ լեռան և Արագած լեռան միջև վեճ ծագեց, թե ով է նրանցից ավելի գեղեցիկ և ավելի բարձր, Մարութա լեռը փորձեց հաշտեցնել նրանց, բայց ապարդյուն: Բարկանալով վերջինս անիծեց երկուսին ու ընդմիշտ բաժանեց միմյանցից: Հետագայում Արագածի լանջին լեռան արցունքներից գոյացավ Քարի լիճը:

Բարձրությունը ծովի մակերևույթից 3200 մ է: Գրեթե տարվա բոլոր եղանակներին լճի շուրջը ձնածածկ է, իսկ լճի ջուրը բավականին սառն է: Բայց նույնիսկ սառը ջուրը չի կարող խանգարել լճում լողալ ցանկացողներին: 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ ՔԱՐԻ ԼՃԻ ՄԱՍԻՆ

1․ Լճի հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Բյուրականից Քարի լիճ կա երթևեկելի ճանապարհ։

2․ Լճի ափին է տեղակայված տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը կառուցել են Ալիխանյան եղբայրները (Արտեմ Ալիխանյան, Աբրահամ Ալիխանով) 1942թ.-ին: