Թողարկվել է «Թղթե տունը» սերիալի կորեական ռեմեյքի թրեյլերը

Թողարկվել է «Թղթե տունը» սերիալի կորեական ռեմեյքի թրեյլերը

Netflix-ը հրապարակել է «Թղթե տունը» սերիալի հարավկորեական ռեմեքյի ամբողջական թրեյլերը։Նոր տարբերակը, որը ստացել է «Միցյալ տնտեսական գոտի» ենթավերնագիրը, սթրիմինգային հարթակում կհրապարակվի հունիսի 24-ին։

Նոր նախագծի սյուժեն զարգանում է Կորեայի՝ նոր ստեղծված արժույթի շուրջ։ Կառավարության կողմից խոստացված տտեսական ծաղկումը բոլորի համար չէր։ Առեղծվածային Պրոֆեսորը ամբիցիոզ կողոպուտ է ծրագրում եւ իր թիմում է հավաքում իրադրությունից դժգոհ քաղաքացիների։ Իդեալական ծրագիրը խափանվում է, երբ կողոպտիչները ստիպված են լինում պատանդ վերցնել։

Օրիգինալ «Թղթե տունը» թողարկվել է 2017-ին Իսպանիայում։ Նախագիծը հինգ եթերաշրջան ունի եւ մի քանի սփին օֆ, որի վրա աշխատանքն այս օրերին շարունակվում է։