Բարձրագույն դատական խորհուրդը նոր անդամ ունի

Ազգային ժողովի հերթական նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հայկ Գրիգորյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։
Քվեարկության արդյունքները ներկայացրեց նույն խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանը։
«Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 75-ը։ Քվեատուփում առկա էր 75 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Հայկ Գրիգորյանին կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 0»,-ասաց Բաբայանը։
Այնուհետև, Հայկ Գրիգորյանը երդվեց, որ ստանձնելով այս պաշտոնը իր պարտականությունները կկատարի ՀՀ սահմանադրության և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայություն, որից հետո ԲԴԽ նորընտիր անդամը ստորագրեց երդման տեքստը։