Oտարերկրացիների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել

Oտարերկրացիների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել

Ստամբուլում զինված ընդհարում է տեղի ունեցել օտարերկրացիների երկու խմբերի միջև. կան տուժածներ: Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը:

Նշվում է, որ Էսենյուրտ շրջանում օտարերկրացիների երկու խմբերի միջև զինված հակամարտության ընթացքում տուժել է 3 մարդ, նրանցից մեկի վիճակը ծանր է: Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: