Վրաստանում որոշել են հիմնադրամ ստեղծել՝ օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված ՀԿ-ների ֆինանսավորման համար
Վրաստանի իշխանությունները որոշել են հիմնադրամ ստեղծել օտարերկրյա գործակալների ռեեստրում գրանցված հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման համար
Պատճառը դոնորների սպառնալիքներն են՝ դադարեցնելու ՀԿ-ների ֆինանսավորումը գրանցվելու դեպքում, հայտնել են վրացական լրատվամիջոցները։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքերով` իշխանությունները կսկսեն առաջին դրամաշնորհների վճարումը հունվարին։