ԱՊՀ-ում առևտրաշրջանառությունն արագորեն աճում է․ Ռուսաստանի վարչապետ

ԱՊՀ-ում առևտրաշրջանառությունն արագորեն աճում է․ Ռուսաստանի վարչապետ

ԱՊՀ-ում առևտրաշրջանառությունն արագորեն աճում է. վերջին չորս տարիների ընթացքում այն ​​ավելացել է երկու երրորդով։ Հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Աշգաբադում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ 

Միշուստինը նշել է, որ ԱՊՀ երկրները պետք է ապահովեն մրցակցության ժամանակակից պայմաններ ու ստեղծեն արտաքին պայմաններից անկախ հաշվարկային ու վճարային ճարտարապետություն։

«Անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը մաքսային ոլորտում, վարել համակարգված հակամենաշնորհային քաղաքականություն, ապահովել ժամանակակից լուծումների լայն կիրառում արդյունաբերության բոլոր ոլորտներում։ Մեզ առջեւ ծառացած են նաեւ տրանսպորտային համալիրի զարգացման լայնածավալ խնդիրներ։»,- ընդգծել է Ռուսաստանի վարչապետը։