Ըմբիշ Գասպար Տերտերյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Հռոմում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը 60 կգ քաշային կարգում դարձավ ոսկե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
«Գասպար Տերտերյանը 8:0 հաշվով հաղթեց եզրափակչում և դարձավ Մ17 ԱԱ չեմպիոն:
Տեսանյութը` շուտով
Արարատ Վարդերեսյանը բրոնզե մեդալի համար պայքարում 12:1 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։