Պապիկյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանին

Պապիկյանն ընդունել է Ավստրալիայի դեսպանին

Ապրիլի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ուիլյամ Գիրինգին: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ավստրալիա համագործակցության հնարավորություններին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը: