Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանը՝ փոքր բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում:

Հարությունյանը գլխավերևում պահել է նախ 155, ապա 160 և 162 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում, սակայն, Հարությունյանը զրո է ստացել, փոխանցում է Armsport-ը։ 

Հիշեցնենք՝ Հայաստանի առաջին մեդալն ԱԱ-ում ապահովել էր Գոռ Սահակյանը՝ երկամարտի բրոնզե մեդալակիր դառնալով:

Այսօր երեկոյան մրցահարթակ դուրս կգա նաև Անդրանիկ Կարապետյանը: