«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի

«Ուրարտու»-ն նոր պաշտպան ունի

«Ուրարտու»-ի կազմը համալրվել է ևս մեկ ֆուտբոլիստով։ Ակումբը պայմանագիր է կնքել 25-ամյա ռուս պաշտպան Եվգենի Նազարովի հետ։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել չեխական «Բոհեմիանս 1905» ֆուտբոլային ակումբից, իսկ մինչ այդ երկար ժամանակ հանդես է եկել ռուսական «Կրասնոդար»-ի համակարգում։

Տեղափոխությունից հետո պաշտպանը կիսվել է իր տպավորություններով.

«Ես միայն դրական տպավորություններ ունեմ։ Ինձ շատ դուր եկավ տեղի հյուրընկալությունը, ինչը չէի ասի Չեխիայի մասին։ «Ուրարտու»-ում բոլորը պատրաստ են ցանկացած պահի օգնել, սա շատ հաճելի է։ Ակումբի բազան նույնպես տպավորեց ինձ, կարելի է նույնիսկ համեմատել «Կրասնոդար»-ի հետ, մարզումային լավ գործընթացի համար էլ հիանալի դաշտեր կան։ Ինձ շատ դուր եկավ նաև հենց մարզումների ընթացքը, կան բոլոր պայմանները զարգանալու և առաջ գնալու համար»: