Դիետոլոգը խորհուրդ է տվել ամեն օր սուրճ խմել․ ահա թե ինչ օգուտներ կան
Որքան էլ մասնագետները վիճեն ամեն օր սուրճ խմելու վտանգավորության մասին, այս ըմպելիքը կարող է մեծ օգուտներ բերել օրգանիզմին, վստահ է սննդաբան Եկատերինա Շապովալովան։
Սուրճը հարուստ է պոլիֆենոլներով։ Այս հակաօքսիդանտները դրական են ազդում ստամոքսի և աղիների միկրոֆլորայի վրա՝ «սնուցելով» այն, նշել է մասնագետը, որը մեջբերում է Life-ը։
Ավելին, սննդաբանը հավելել է, որ սուրճի հատիկները բովելիս պոլիֆենոլներն ավելի քիչ չեն, ընդհակառակը, զգալիորեն ուժեղանում են դրանց հակաօքսիդիչ հատկությունները։
Սուրճի մեկ այլ անկասկած առավելությունը մանրաթելն է: Այս փաստը կզարմացնի շատերին, սակայն մեկ բաժակ կազդուրիչ ըմպելիքը պարունակում է մոտ 0,5 գրամ դիետիկ մանրաթել։ Եթե օրական մի քանի բաժակ սուրճ խմեք, ձեր օրգանիզմը նույն քանակությամբ բջջանյութ կստանա, ինչ եթե մեկ փոքրիկ բանան ուտեք, ընդգծել է սննդաբանը։
Մասնագետը հավելել է, որ մեծահասակների համար կոֆեինի անվտանգ օրական չափաբաժինը կազմում է մինչև 400 մգ, այսինքն՝ մոտ երեք բաժակ ֆիլտրացված սուրճ կամ չորս բաժակ լուծվող սուրճ։ Եթե հետեւեք այս նորմին, ապա օրգանիզմի համար բացասական հետեւանքներ չեն լինի։