Թրամփը չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա

Թրամփը չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում, որ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։

Թրամփին հարցրել են, թե համաձա՞յն է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այն հայտարարության հետ, որ ռուսները կարող են մի օր ներխուժել ՆԱՏՕ-ի երկրներ։

«Ոչ, ես համաձայն չեմ։ Ես համաձայն չեմ։ Բացարձակապես ոչ»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։

Փետրվարի 15-ին Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել էր, որ Ռուսաստանը ծրագրում է «զորավարժությունների» պատրվակով իր զորքերը Բելառուս ուղարկել 2025 թվականի ամռանը, և որ դրանք կարող են նպատակ ունենալ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։