Չելյաբինսկի մարզում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Կոպեյսկում կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել. այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ Չելյաբինսկի շրջանի գլխավոր տնօրինությունը։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Միրա փողոցում գտնվող կահույքի արտադրամասում։ Հրշեջներին հաջողվել է հրդեհը տեղայնացնել 450 քմ տարածքում։
Արտակարգ իրավիճակների ծառայությանը հաջողվել է կանխել կրակի տարածումը հարակից շենքերի վրա։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այլ մանրամասներ և հանգամանքներ այս պահին չեն նշվում։
Տեսանյութն՝ այստեղ