Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պալերմոյի WTA 250 մրցաշրջանի 2-րդ փուլ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Իտալիայի Պալերմո քաղաքում անցկացվող WTA 250 շարքի մրցաշարի երկրորդ շրջան։ 19-ամյա թենիսիստուհին մրցել է բրազիլուհի Կարոլինա Ալվեսի հետ և հաղթել 6:2, 5:7, 6:1 հաշվով։ Պայքարը տևել է 2 ժամ 5 րոպե։
Էլինա Ավանեսյանի մրցակիցն առաջին շրջանում պետք է լիներ 28-ամյա իտալացի Մարտինա Տրևիզանը, որն այս մրցաշարում ստացել էր առաջին համարը։ Սակայն նա հրաժարվել է մասնակցությունից։ Էլինա Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լյուչյա Բրոնցետին։
Համաշխարհային դասակարգման աղյուսակում Էլինա Ավանեսյանը 129-րդն է:
Պալերմոյի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 203 հազար եվրո է։