Իսրայելում զինված հարձակում է տեղի ունեցել․կան զոհեր, վիրավորներ

Իսրայելում զինված հարձակում է տեղի ունեցել․կան զոհեր, վիրավորներ

Երկու իսրայելցի է սպանվել, ևս 6-ը՝ ներառյալ 2 ոստիկան, վիրավորվել կիրակի իսրայելական Հադերա քաղաքում ինքնաձիգի կիրառմամբ կատարված հարձակման հետևանքով. հայտնում է պետական Kan ռադիոկայանը։

Նշվում է, որ 2 հարձակվողները չեզոքացվել են ոստիկանների բացած պատասխան կրակից։ Իսրայելի ԱԳՆ-ը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դատապարտել է տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։

Նշենք, որ մարտի 22-ին 2 իսրայելցիներ էին սպանվել, ևս 2-ը՝ վիրավորվել հարձակման հետևանքով, որն իրականացրել էր զինված դանակով պաղեստինցին Իսրայելի հարավի Բեեր-Շևա քաղաքում։