Հրապարակվել է Էրիկ Բոգոսյանի մասնակցությամբ «Հարցազրույց վամպիրի հետ» սերիալի թրեյլերը

AMC ալիքը հրապարակել է «Հարցազրույց վամպիրի հետ» սերիալի ընդլայնված թրեյլերը: Էնն Ռայսի համանուն վեպի նոր կինոադապտացիան կթողարկվի հոկտեմբերի 2-ին։
Գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարի վերջին՝ Նոր Օռլեանում։ Երիտասարդ արիստոկրատ Լուին հանդիպում է նենգ Լեստատին։ Ավելի ուշ Լեստատը Լուիին վերածում է վամպիրի, եւ այսպես սկսվում է մրցակցության, արյունախոհության, սիրո ու անմահության պատմությունը:
Սերիալում նկարահանվել են Ջեյքոբ Անդերսոնը, Սեմ Ռիդը, Էրիկ Բոգոսյանը եւ այլք, իսկ շոուրաները Ռաուլին Ջոնսն է։