Կարծում եմ՝ մտովի նա արդեն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից». Փիրս Մորգանը՝ Ռոնալդուի մասին

Կարծում եմ՝ մտովի նա արդեն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից». Փիրս Մորգանը՝ Ռոնալդուի մասին

Բրիտանացի հայտնի լրագրող Փիրս Մորգանը վստահ է, որ Կրիշտիանու Ռոնալդուն այս ամառ կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»։ Մորգանը պորտուգալացուն կոչ է անում տեղափոխվել «Արսենալ»։

«Նախորդ շաբաթ բավականին շատ շփումներ ունեցանք: Չափազանց քիչ հավանական է, որ Ռոնալդուն ևս մեկ հանդիպում կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Կարծում եմ՝ մտովի նա արդեն հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից»։ «Արսենալի» երկրպագուները պետք է իմանան, որ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի համոզեմ նրան գնալ «Արսենալ», – Մորգանին է մեջբերում talkSPORT-ը: