26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

26-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում 26-ամյա Արթուր Մանուչարյանը, իր վարած Mercedes մանկիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մանուչարյանը «Մասիսի» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: