Ամերիկացին գաղտնալսել է կնոջ զանգերն ու հարստացել. դրան հաջորդել է անսպասելին

Ամերիկացին գաղտնալսել է կնոջ զանգերն ու հարստացել. դրան հաջորդել է անսպասելին

Միացյալ Նահանգների Տեխաս (Թեքսաս) նահանգից մի տղամարդ 1,76 միլիոն դոլար է վաստակել՝ գաղտնալսելով իր կնոջ աշխատանքային խոսակցությունները։ Այս մասին հայտնել է Business Insider-ը (BI):

Այն ժամանակահատվածում նրա կինը զբաղեցրել է BP նավթագազային ընկերությունում ձեռքբերումների և միաձուլումների մենեջերի պաշտոնը։ Ընկերությունն այդ ընթացքում պլանավորել է 1,3 միլիարդ դոլարով գնել TravelCenters of America-ն։

Ամերիկացին, գաղտնալսելով կնոջ խոսակցությունները և իմանալով առաջիկա գործարքի մասին, գնել է TravelCenters of America-ի ավելի քան 45 հազար բաժնետոմս։ Այնուհետև, երբ բաժնետոմսերի գինը բարձրացել է ձեռքբերման հանրայանցումից հետո, նա վաճառել է դրանք։ Տեխասցին ավելի ուշ կնոջը խոստովանել է իր արածը։ Կինը կորցրել է աշխատանքն ու բաժանվել ամուսնուց։

Տղամարդուն տուգանք է սպառնում, ինչպես նաեւ ընկերություններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։