Հյուսիսային Կորեան աղբով լցված ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա (լուսանկարներ)

Հյուսիսային Կորեան աղբով ու կղանքով լցված ավելի քան 150 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա։ Այս մասին գրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Սեուլի միացյալ շտաբների պետերին։
Լուսանկարները կորեացիները հրապարակել են X սոցիալական ցանցում։
Հյուսիսային Կորեան ավելի վաղ սպառնացել էր, որ ի պատասխան հակահյուսիսկորեական թռուցիկների տարածմանը, կուղարկի «մեծ քանակությամբ զուգարանի թուղթ ու թափոններ, որոնք կտարածվեն Հարավային Կորեայի տարբեր շրջաններում»:
Լուսանկարներն այստեղ